Սպորտ

Պաշտոնական. Կոնտեն փոխադարձ համաձայնությամբ լքում Տոնտենհեմի գլխավոր մարզչի պաշտոնը

Անտոնիո Կոնտեն լքել է «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոն։ Ակումբը հայտարարություն է տարածել կողմերի համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին: Թիմը մինչև մրցաշրջանի ավարտը կղեկավարի Քրիստիան Ստելինին, նրա օգնականը կլինի Ռայան Մեյսոնը։

Նշենք, որ Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից: Նախորդ մրցաշրջանն ակումբն ավարտել է ԱՊԼ-ի աղյուսակի 4-րդ հորիզոնականում և այս պահին զբաղեցնում է նույն հորիզոնականում:

Մենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք Անտոնիոյի՝ ակումբում առաջին մրցաշրջանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում Անտոնիոյին իր ներդրման համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ: