Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռուսաստանաբնակ բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանի պարգևատրման արարողության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն հնչել է Չայկովսկու համերգից մի հատված։
Բռնցքամարտի աշխարհի առաջնության կազմկոմիտեն հայտարարել է, որ սխալմամբ են միացրել Չայկովսկու երաժշտությունը։ Նրանց խոսքով՝ իրենք անմիջապես ուղղել են այս թերացումն ու միացրել Ռուսաստանի օրհներգը։
Հավելենք, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակչում Դեմուրչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ավստրալուհի Ֆրենսիս Սքոթ Քայեին՝ նվաճելով ոսկե մեդալ։