Սպորտ

Նագելսմանը կլքի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը. հայտնի է հավանական թեկնածուն

Գերմանական «Bild» պարբերականը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել 35-ամյա մասնագետին «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: 

«Բավարիան» ԱԱ-2022-ի դադարից հետո թույլ տվեց 9 միավորով հետ մնացող Դորտմունդի «Բորուսիային»՝ առաջ անցնել Բունդեսլիգայի 25-րդ տուրի արդյունքներով և զբաղեցնել առաջին հորիզոնականը: Դա առաջացրել է բավարացի մենեջերների դժգոհությունը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն այդ տեղի ֆավորիտ է համարում Թոմաս Տուխելին, ով մրցաշրջանի սկզբում պաշտոնանկ է արվել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ռոմանոյի տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, Տուխելը համաձայնել է աշխատել։ Պայմանագիրը նրա հետ համաձայնեցված է, և փաստաթղթերը այս պահին պատրաստվում են։