Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի դեմ։ Սա աշխարհի չեմպիոնների առաջին հանդիպումն էր դեկտեմբերին տիտղոսը նվաճելուց հետո։
Արգենտինացիներին հաղթանակ պարգևեցին Լիոնել Մեսսիի և Տիագո Ալմադայի խփած գնդակները։ Նշենք, որ Մեսսին գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածով, իսկ մինչ այդ իրացրել էր 4 տուգանային հարված, որից երկուսը դիպել էին դարպասաձողին։
Ընդգծենք, որ «Մոնումենտալ» մարզադաշտում հավաքված 83 հազար արգենտինացի երկրպագուները իսկական տոնակատարություն էին պատրաստել ֆուտբոլիստների համար։