Սպորտ

Անգլիան դժվարին խաղում հաղթում է Իտալիայի հավաքականին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրի շրջանակում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Իտալիայի դեմ։  Հանդիպումն ավարտվեց Անգլիայի հավաքականի դժվարին հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Հանդիպման 13-րդ րոպեին աչքի ընավ Դեկլան Ռայսն, ապա 44-րդ րոպեին` Հարի Քեյնը։ 56-րդ րոպեին տանտերերի՝ իտալացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Մատեո Ռետեգին։

Հանդիպման վերջում անգլիացիները մնացին 10 հոգով, քանի որ երկրորդ դեղին քարտը ստացավ պաշտպան Լյուկ Շոուն։ Այսպիսով, Անգլիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։