Սպորտ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ գումար է հատկացվել

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, վերաբաշխում է կատարվել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:

Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ` քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր։

Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային: