Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49-ամյա մասնագետի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։
«Իմ՝ «Թելավի» ժամանելու հետ կապված, ակնհայտ է, որ ինձ հետաքրքրում է ակումբի ղեկավարների ծրագրերն ու տեսլականը. գիտեմ, որ նրանք թիմի զարգացման և առաջընթացի նախագիծ ունեն, որը, միանշանակ, մոտ է իմ փիլիսոփայությանը, և ես պատրաստ եմ կիրառել իմ գիտելիքներն ու փորձը»,- ակումբի լրատվական ծառայության հետ րզույցում ասել է Մինասյանը։
«Թելավին» հանդես է գալիս Վրաստանի ուժեղագույն լիգայում և 5-րդ տուրից զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Մինասյանի գլխավորությամբ թիմն արդեն մարզում է անցկացրել։
«Առաջին տպավորությունն այն է, որ ինձ դուր է եկել տղաների ոգևորությունը և աշխատանքի նկատմամբ մոտեցումը, վրացի ֆուտբոլիստները բարձր տպավորություն են թողել ինձ վրա, գիտեմ նրանց տեխնիկական կողմերըը, ինչպես են նրանք սիրում շփվել գնդակի հետ։ Հիմա ուզում եմ այս ամենը կիրառել իմ փիլիսոփայության մեջ, թիմին տալ այն, ինչ ուզում եմ և ստանալ գլխավորը՝ արդյունք»,- ասել է Մինասյանը։