«Մանչեսթր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը նշել է, որ Կարլո Անչելոտիին Բրազիլիայի մարզիչ նշանակելու շանսերը մեծ են։
«Ես այն քննարկել եմ Կազեմիրոյի, Վինիսիուսի, Միլիտաոյի հետ։ Նրանք ինձ ասացին, որ նա բացառիկ է, բոլորը սիրում են նրան, նա շատ հաջողակ է։ Մոտ ապագայում կտեսնենք՝ կգա, թե ոչ։
Իհարկե, մեծ հավանականություն կա, որ նա կգա, այնպես որ, մենք կձգտենք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա։
Գվարդիոլայի հետ կատակներ էինք անում և քննարկում (նրա հրավերը Բրազիլիայի հավաքական - խմբ.), բայց Պեպը ասաց, որ դրա հնարավորությունը չկա: Նա վերջերս երկարաձգեց պայմանագիրը երկու մրցաշրջանով և ասաց, որ ոչ մի շանս չկա», – «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահի խոսքը մեջբերել է UOL-ը։