Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ քննարկում է վերադարձը միջազգային մրցաշարեր

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը բանակցություններ է վարում ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ՝ միջազգային մրցաշարեր ռուսական թիմերի վերադարձի շուրջ․ այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը պետդումայի ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովի նիստում։

«Հավաքականի գործունեությունը սառեցված չէ։ Նա շատ է տուժել, մենք մեզ հետ խաղալ ցանկացողների հոսք չենք զգում։ Սա շատ ծանր բանակցային գործընթաց է, բանակցություններ են ընթանում հունիսին Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջնությանը մասնակցելու համար։

Մենք պահպանել ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակցության կորպորատիվ իրավունքները, սակայն բանակցում ենք գործընկերների հետ՝ մրցումներին փուլ առ փուլ վերադառնալու շուրջ», - ասել է Ռոգաչովը։