Խորխե Սամպաոլին հեռանում է «Սևիլիայից»։ Իսպանական ակումբը հայտարարել է 63-ամյա արգենտինացուն գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու մասին:
Սամպաոլին թիմը գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակից ի վեր թիմը նրա գլխավորությամբ անցկացրել է 31 հանդիպում՝ 13 հաղթանակով, 6 ոչ-ոքիով և 12 պարտությամբ։
Հաղորդվում է, որ անդալուզացիները բանակցություններ են վարում «Ալավեսի» և «Էյբարի» նախկին մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի հետ:
Լա լիգայի 26 տուրից հետո «Սևիլիան» 28 միավորով 14-րդ տեղում է: