Հավաքականը բաց մարզում անցկացրեց, Սպերցյանն ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Սպորտ
20 Մարտի, 22:56
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր բաց մարզում է անցկացրել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը։
ՀՖՖ-ն հայտնում է նաև, որ Էդուարդ Սպերցյանը ստացել է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Եվրո-2024-ի որակավորման փուլի Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների դեմ հանդիպումներին, որոնք կկայանան համապատասխանաբար մարտի 25-ին և 28-ին։