Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ռեալ Մադրիդը»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով:
9-րդ րոպեին մադրիդցիները Ռոնալդ Արաուխոյի ինքնագոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Սերժի Ռոբերտոն հավասարեցրեց հաշիվը։ 81-րդ րոպեին գնդակը հայտնվեց կատալոնացիների դարպասում, սակայն Մարկո Ասենսիոյի խաղից դուրս լինելու պատճառով գոլը չեղարկվեց։ Հաղթական գոլն արդեն խփվեց ավելացված ժամանակում Ֆրանկ Կեսսիեի ջանքերի շնորհիվ։
Այս խաղից հետո «Բարսելոնան» շարունակում է 68 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 56 միավորով երկրորդն է։