Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

«Բարսելոնան» 2011/12 մրցաշրջանից հետո առաջին անգամ հաղթել է երեք անընդմեջ «կլասիկոներում»

Սպորտ

20 Մարտի, 11:19

«Բարսելոնան» 11 տարվա մեջ առաջին անգամ երեք անընդմեջ «կլասիկոներում» հաղթել է Մադրիդի «Ռեալին»։

Չավիի թիմը Լա լիգայի 26-րդ տուրում հաղթեց 2:1 հաշվով: Այս մրցաշրջանի սկզբին նա հաղթեց «կլասիկոն» Իսպանիայի գավաթի խաղարկությունում (կիսաեզրափակիչի առաջին խաղում 1:0) և Իսպանիայի Սուպերգավաթում (3:1):

Կատալոնացիները վերջին անգամ 3 հաղթանակներից բաղկացած շարքը (3:2, 3:1 և 2:1) ունեցել են 2011/12 մրցաշրջանում: Այն ժամանակ «Բարսելոնան» գլխավորում էր Պեպ Գվարդիոլան, իսկ «Ռեալը»՝ Ժոզե Մոուրինյոն։

 

Հետևեք մեզ Telegram-ում