Սպորտ

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը չեմպիոնի կոչման համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Մ23 ԵԱ. Հայկ Պապիկյանը չեմպիոնի կոչման համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը դուրս է եկել եզրափակիչ։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և երեք խաղերում միասին հաղթել է 24։0 հաշվով։ 

Չեմպիոնի կոչման համար պայքարում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական