Էլիդա Քոչարյանը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է գեղեցիկ հաղթանակով: Հնդկաստանում ընթացող ստուգատեսում հայ մարզուհին մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ:
Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհել է և շատ չանցած նոկդաունի ենթարկել մրցակցին:
2-րդ ռաունդի մեկնարկում Քոչարյանը դիմային հարվածը կրկին շատ ուժեղ էր, և մրցավարը նորից նոկդաուն է արձանագրել:
Էլիդան վերելքով է անցկացրել նաև 3-րդ ռաունդը և վստահ հաղթանակ տոնել 5:0 հաշվով: