Սպորտ

Պետրակովը հրապարակել է հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մամուլի ասուլիսին ներկայացրեց Հայսատանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։

Եվ այսպես, Թուրքիայի և Կիպրոսի հավաքականների հետ հադիպումներին Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի 26 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ ամսի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։