Սպորտ

Կողմնակից չեմ, որ շատ քաղաքականացվի Թուրքիայի հետ խաղը. Պետրակով

Կողմնակից չեմ, որ շատ քաղաքականացվի Թուրքիայի հետ խաղը. Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կողմնակից չէ, որ շատ քաղաքականացվի Հայաստան-Թուրքիա խաղը։

«Կողմնակից չեմ, որ առաջիկա խաղը քաղաքականացվի։ Արտերկրւմ հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները լավ գիտեն իրենց պատմությունը, ես նույնպես շատ լավ գիտեմ ձեր պատմությունը, բայց ֆուտբոլը չպետք է քաղաքականացվի։ Այն ոչ մի կերպ չպետք է անդրադառնա խաղի վրա»,- իր առաջին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալքսանդր Պետրակովը։

«Առաջին պլանում սպորտն է և սպորտային հետաքրքրությունը։ Կողմնակից չեմ, որ քաղաքականցվի։ Բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են, որոնք գալիս են արտերկրից։ Նրանք իրենց կամքով չեն հայտնվել արտերկրում։ Բոլորը գիտեն իրենց պատմությունը», - ավելացրել է Պետրակովը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական