Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը՝ պատմական իրադարձություն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը՝ պատմական իրադարձություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ասուլիսում անդրադարձել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության՝ ՀՀ-ում անցկացման աշխատանքներին։

Գիլոյանն այդ առաջնությունը ՀՀ-ում հյուրընկալելը պատմական արդարության վերականգում է համարել. «Այսօր պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում: Ճիշտ 40 տարի առաջ  մարզահամերգային համալիրը պետք է բացվեր, և այստեղ պետք է անցկացվեր ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունը: Հիմա` 40 տարի անց, մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը: Այն ընդունելու է Եվրոպայի առաջնությունը»։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է հյուրընկալի նմանատիպ մրցաշար, քանի որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում և  այս մրցաշարին էլ չի մասնակցելու պարզապես մասնակցության համար:

Արայիկ Հարությունյանն էլ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը համարել է 2023 թվականի բացառիկ իրադարձություն. «2023 թվականին ամենակարևոր հանրային իրադարձություններից մեկը լինելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ: Հայաստան են գալու Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները»։

Նրա խոսքով` նմանատիպ մրցաշարերը բարձրացնում են Հայաստանի վարկը սպորտային աշխարհում. «Նմանատիպ մրցաշարեր ընդունելու հայտերը ներկայացնելիս՝ մենք ֆեդերացիաներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձող ենք սահմանելու: Դա արել ենք նախորդ տարի` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության դեպքում»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական