A Սերիայի թիմերը կրկնել են Չեմպիոնների լիգայում ռեկորդը
Սպորտ
16 Մարտի, 10:58
Իտալական A սերիայի երեք ակումբներ 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ:
Ընթացիկ խաղարկությունում դա արեցին «Միլանը», «Ինտերը» և «Նապոլին»։ Հիշեցնենք, որ 17 տարի առաջ քառորդ եզրափակիչ դուրս են եկել «Միլանը», «Յուվենտուսը» և «Ինտերը»:
Ընգծենք, որ իտալական թիմերին երբեք չի հաջողվել երկու մրցաշրջան անընդմեջ երեք թիմ դուրս բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ։
Հետևեք մեզ Telegram-ում