Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման պատմել է, թե ինչու է իրեն փոխարինել «Լիվերպուլի» հետ խաղում։ Նշենք, որ ֆուտբոլիստը փոխարինվել էր հանդիպման 82-րդ րոպեին:
«Ես հեռացա խաղադաշտից, քանի որ տհաճ հարված ստացա սրունքիս։ Բայց դա պարզապես կապտուկ է: Կիրակի պատրաստ կլինեմ խաղալ «Բարսելոնայի» հետ», – ասել է «Ռեալի» ֆրանսիացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ մադրիդցիները Լա լիգայի 26-րդ տուրում կհանդիպեն «բլաուգրանասի» հետ «Կամպ Նոու» մարզադաշտում: