Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի՝ «Ախմատի» հետ խաղում ստացած վնասվածքը լուրջ չէ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Սպերցյանն արտերկրում հանդես եկող 17 ֆուտբոլիստների ցանկում է, որոնք ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է մասնակցելու հավաքին։