Սպորտ

«Ինտերը» ոչ ոքի է խաղում և դուրս գալիս հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0-0։ 

«Ինտերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 1:0` նվաճելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ Նշենք, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում իր 50-րդ հանդիպումն անցկացրեց։ 

Հիշեցնենք, որ միլանյան ակումբը վերջին անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2010/11 մրցաշրջանում։