Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը. հայ շախմատիստների արդյունքները

Սպորտ

14 Մարտի, 13:20

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով:

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 32-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 39-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ հորիզոնականը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան` վաստակած 8,5 միավորով: Նույնքան միավոր են վաստակել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն և բելգիացի Դանի Դարդան, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Մրցաշարի արդյունքներով 23 ուժեղագույն շախմատիստներ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 7-ական միավոր: Ի դեպ, Գաբրիել Սարգսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, տարել է 3 հաղթանակ և 8 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ մրցաշարային աղյուսակում կիսելով 40-74-րդ տեղերը:

Ռոբերտ Փիլիպոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավոր են վաստակել, Արմեն Բարսեղյանը՝ 6, Ալեքս Սահակյանը՝ 5,5, իսկ Սարգիս Մանուկյանը՝ 4,5 միավոր:

Եվրոպայի առաջնության արդյունքներով Մամիկոն Ղարիբյանը 3-րդ անգամ լրացրել է միջազգային գրոսմայստերի, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ միջազգային վարպետի նորման: Վահե Դանիելյանը և Էմին Օհանյանը 2-րդ անգամ են լրացրել միջազգային գրոսմայստերի նորման:

Հիշեցնենք՝ Եվրոպայի անհատական առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 13-27-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Արզնիում:

Նշենք նաև, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը