Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի առաջնությունում
Սպորտ
13 Մարտի 2023, 14:57Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջնությունում:
Այս մասին հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ֆարիդուն Սալիևը։
«Ռուսաստանի հավաքականը առաջին անգամ կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջնությանը՝ տղամարդկանց ազգային հավաքականների մասնակցությամբ, որը տեղի կունենա այս տարվա հունիսի 9-21‑ը», - ասել է Սալիևը:
CAFA‑2023-ի ազգային հավաքականների առաջնությանը իրենց մասնակցությունն են հաստատել ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր վեց անդամները՝ Տաջիկստանը, Իրանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Աֆղանստանը: CAFA-ն նոր մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է նաև ասիական հավաքականներից մեկին, որը հաղորդագրության մեջ դեռ չի նշվում։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն