Սպորտ

Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում հաղթել է նաև թուրք ըմբիշին և դուրս եկել ըմբշամարտիվ Մ23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Ավելի վաղ Մանվելյանը 7:1 հաշվով հաղթանակ էր տոնել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովի նկատմամբ, որից հետո ադրբեջանցի մարզիկը ոչ սպորտային պահվածք էր դրսևորել, հարվածել Մանվելյանին և որակազրկվել։