Սպորտ

Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են

Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուները ներկա չեն լինի։