Սպորտային մարմնամարզության ՀՀ հավաքականները Վրաստանից կմեկնեն Թուրքիա
Սպորտ
11 Մարտի, 19:42
Մարտի 25-ից ապրիլի 8-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում, որից անմիջապես հետո կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք՝ ապրիլի 11-16-ը կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մասնակցելու նպատակով։
Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, մեծահասակները կմեկնեն հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։
Մարտի 11-25-ը սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը նույնպես Վրաստանի Թբիլիսի քաղաքում հավաք կանցկացնի, որից անմիջապես հետո կմեկնի Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով։
Մրցավայր կմեկնեն Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը։