Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» հաղթում է իսպանական «Բետիսին»՝ 4:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 32-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Այոզե Պերեսը։
2-րդ խաղակեսի մեկնարկում ՄՅՈւ-ին առաջ մղեց Անտոնին։ 58-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց 3։1։ Խաղավարտից 6 րոպե առաջ դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վութ Վեգհորսթը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։