Սպորտ

Մադրիդի «Ռեալը» կփորձի ամռանը ձեռք բերել Էրլինգ Հալանդին

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Մադրիդի «Ռեալը» հավակնոտ առաջարկ է պատրաստում Նորվեգիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթր Սիթիի» աստղ Էրլինգ Հալանդին գնելու համար։ 

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը փորձում է վերակենդանացնել թիմը՝ շեշտը դնելով երիտասարդ տաղանդների վրա։ Այս շարքում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջուդ Բելինգհեմը և «Սիթիի» հարձակվող Հալանդը։
Ինչպես հայտնում է «Independent» -ը, նրանք Հալանդին դիտարկում են որպես «Ոսկե գնդակի» 35-ամյա դափնեկիր Քարիմ Բենզեմայի կատարյալ փոխարինողի:

Ըստ պարբերականի՝ մադրիդցիները գտնում են, որ նորվեգացին երկար դժվար փորձի մնալ մանչեսթրյան ակումբում և առաջարկ են պատրաստում նրան գնելու համար։ «Սիթիի» շուրջ ենթադրյալ ֆինանսական խախտումները կարող են նպաստել գործարքի իրականացմանը։ 

Մեկ այլ գործոն, որը կարող էր գրավել Հալանդին «Ռեալ» տեղափոխվել, կարող է լինել Բելինգհեմի հետ նորից կապվելու հնարավորությունը, որին ևս մադրիդցիները փորձելու են գնել։ Հավանական դուետը կարող է էական ուժեղացնել արքայական ակումբի կազմը։