Սպորտ

«Արսենալը» և «Սպորտինգը» դրամատիկ խաղում չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Սպորտինգի» դեմ: Համառ և գոլառատ պայքարում թիմերը չպարզեցին հաղթողին, հանդիպումը ավարտվեց՝ 2:2 հաշվով։

Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սալիբան, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Մորիտան: Տանտերերից աչքի ընկան Ինասիոն ու Պաուլինյոն:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին։