Սպորտ

«Այս մրցաշրջանը, կներեք արտահայտությանս համար, պարզապես խայտառակություն է, քանի որ ես չեմ խաղում». Ռիշարլիսոն

Ռիշարլիսոնը դժգոհություն է հայտնել չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Տոտենհեմում» ունեցած իր դերից։

Երեկ «Տոտենհեմը» տանը ոչ ոքի խաղաց «Միլանի» հետ (առաջին խաղը՝ 0:1) և երկու խաղերի արդյունքում 1/8 եզրափակիչում դուրս մնաց չեմպիոնների լիգայից: Բրազիլացի ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին։

«Ես դա չեմ հասկանում (պահեստայինների նստարանին իր մնալը – խմբ․)։ Ինձ մոտ ամեն ինչ լավ էր ընթանում, եկավ լավ շրջան, մենք հաղթեցինք «Վեստ Հեմին» և «Չելսիին»։ Եվ հանկարծ նա ինձ նստեցրեց նստարանին ու հինգ րոպեով խաղադաշտ դուրս բերեց «Վուլվերհեմփթոնի» դեմ: Ես հարցրեցի, նա ոչինչ չպատասխանեց, - մեկնաբանել է ֆուտբոլիստը՝ TNT Sports Brazil-ին տված հարցազրույցում, - Խաղից մեկ օր առաջ նա խնդրեց ինձ թեստ հանձնել դահլիճում, որպեսզի հասկանար՝ պատրա՞ստ եմ արդյոք խաղալ։ Եվ խաղից անմիջապես առաջ նա ինձ թողեց նստարանին։ Նման բաները պարզապես անհնար է հասկանալ: Տեսնենք, թե նա ինչ կասի վաղը, բայց այստեղ հիմարներ չկան։ Ես պրոֆեսիոնալ եմ, աշխատում եմ ամեն օր և ուզում եմ խաղալ։ Բավական ժամանակ կար։

Այս մրցաշրջանը, կներեք նման արտահայտությանս համար, պարզապես խայտառակություն է, քանի որ ես չեմ խաղում: Ես վնասվածք ունեի։ Դուրս գալով խաղադաշտ՝ ես պատրաստ եմ կյանքս տալ։ Երկու հանդիպում լավ եմ անցկացրել։ Կարծում եմ՝ պետք է մեկնակային կազմում լինեի»։