Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հանդիպման 52-րդ րոպեին «Բավարիայի» հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը բացեց խաղի հաշիվը, սակայն գոլը չեղարկվեց VAR-ի միջոցով։ 9 րոպե անց կամերունցին առանց կանոնները խախտելու գրավեց դարպասը։ Վերջին րոպեներին Սերժ Գնաբրին կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
Նշենք, որ առաջին խաղում մյունխենյան ակումբը հաղթել էր 1։0 հաշվով։
Այսպիսով «Բավարիան» դիմակայությունում ընդհանուր 3։0 հաշվով առավելության հասավ փարիզյան ակումբի նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։