Եվրոպական լիգաներում հանդես եկող վրացի ֆուտբոլիստները աջակցել են ցուցարարներին։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Դրանից հետո Թբիլիսիում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի են դուրս եկել ։
Բորդոյի կիսապաշտպան Զուրիկո Դավիթաշվիլին, ով վարձավճարով հանդես է գալիս ֆրանսիական թիմում Բաթումի «Դինամոյից», սոցիալական ցանցերում գրել է. «Վրաստանի ապագան Եվրոպայում է»:
Իսպանական Վալենսիայի և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին Instagram-ի Stories-ում տեղադրել է Վրաստանի և Եվրամիության դրոշներով պատկեր՝ այն մակագրելով. «Կա միայն մեկ ճանապարհ»։
