Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 18 ℃

Рус Eng

«Տեղափոխվիր «Ռեալ», ես քեզ ինքնագրով մարզաշապիկ կուղարկեմ». Գուտին՝ Խվիչա Կվարացխելիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպորտ

7 Մարտի, 17:39

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հայտնի ֆուտբոլիստ Գուտին Խվիչա Կվարացխելիային կոչ է արել տեղափոխվել «Ռեալ» և խոստացել ինքնագրով մարզաշապիկ նվիրել նրան:

Ավելի վաղ «Նապոլիի» կիսապաշտպանը բազմիցս պատմել էր, որ Գուտին իր կուռքն է եղել մանկության տարիներին։

«Ես չգիտեի, որ Կվարացխելիայի կուռքն եմ եղել։ Խվիչա, տեղափոխվիր «Ռեալ»։ Այդ ժամանակ ես քեզ ինքնագրով շապիկ կուղարկեմ», - El Chiringuito TV-ի եթերում ասել է մադրիդյան ակումբի նախկին ֆուտբոլիստը։

Այս մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 27 հանդիպումներում խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում և հայտնվել է մի շարք գրանդ-ակումբների ուշադրության կենտրոնում։

«Դժվար է ընտրել Ռոնալդուի և Մեսսիի միջև, բայց Կրիշտիանուն իմ կուռքն է, ամենասիրված խաղացողը Գուտիից հետո», - ասել էր վրացի խաղացողը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում