Ա Սերիայի 25-րդ տուրի խաղում Ինտերը հաղթեց Լեչեին։
Ներաձուրիների գոլերը խփեցին Հենրիխ Մխիթարյանն ու Լաուտարո Մարտինեսը։
«Ինտերը» 50 միավորով պահպանեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ Առաջատարը շարունակում է մնալ «Նապոլին» (65):