Մբապեն դարձել է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ
5 Մարտի, 14:06
Կիլիան Մբապեն 24 տարեկանում դարձել է ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն։ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Նանտի» դարպասը գրավելու շնորհիվ ֆուտբոլիստը գերազանցեց ուրուգվացի հարձակվող Էդինսոն Կավանիի ռեկորդը։ Մբապեն 247 խաղում 201 գոլով դարձավ փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ ՊՍԺ-ում: ՊՍԺ-ի խաղացող լինելը հատկապես կարևոր է, քանի որ դա իմ քաղաքն է։ Ես այստեղ եմ՝ Ֆրանսիայում, մայրաքաղաքում, իմ երկրում, իմ քաղաքում պատմություն կերտելու համար: Գեղեցիկ է, բայց ես նաև թիմային ձեռքբերումներ եմ ցանկանում»,- ասել է Մբապեն։
Հետևեք մեզ Telegram-ում