Հայաստանի քաղաքացիություն ստացած ռուս բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ամերիկացի Մայք Բալոգուի հետ մենամարտում փայլուն հաղթանակ տարավ։
Ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում Մուրադ Գասիևը տարել է 30 հաղթանակ (որից 23-ը նոկաուտով) և մեկ պարտություն։ Բալոգունի համար սա առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այդ ամերիկացին ունեցել է 20 հաղթանակ (15-ը նոկաուտով)։