Նովակ Ջոկովիչին արգելել են մուտք գործել ԱՄՆ
Սպորտ
4 Մարտի, 11:55
Ջոկովիչը չի մասնակցի Ինդիան Ուելսում և Մայամիում կայանալիք «Մասթերսին». «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթողը չի կարողանա մասնակցել մարտին կայանալիք ԱՄՆ-ի հեղինակավոր մրցաշարերին:
Ամերիկացի սենատոր Ռիկ Սքոթի խոսքով՝ Նովակ Ջոկովիչին արգելել են մուտք գործել ԱՄՆ։ Մարզիկը խնդրել է, որ իր համար բացառություն արվի և թույլատրվի մուտք գործել երկիր՝ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստվելու, սակայն մերժում է ստացել։
«Ջո Բայդենը պետք է դա շտկի հիմա, բացառություն անի և թույլ տա Ջոկովիչին ելույթ ունենալ ԱՄՆ-ում»,- գրել է Սքոթը սոցիալական ցանցերում։
Հետևեք մեզ Telegram-ում