Իսպանիայի գավաթի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթում է «Ռեալին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
3 Մարտի, 9:50
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1։0 հաշվով։ 26-րդ րոպեին «Ռեալի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Էդեր Միլիտաոն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ ամիս անց՝ ապրիլի 5-ին «Կամպ Նոուում»: