Սպորտ

Անդրանիկ Քոչարյանը համալրել է «Սյունիքը»

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ Անդրանիկ Քոչարյանը համալրել է թիմի կազմը։

29-ամյա հարձակվողը «Բանանցի» սան է, խաղացել է նաև «Ուլիսում», «Արարատում», «Նորավանքում», «Վեսթ Արմենիայում»։ 2019-2021 թթ․ Քոչարյանը հանդես է եկել «Գանձասար-Կապանում»։

Մեր նորեկը մասնակցել է Բարձրագույն խմբի 154 հանդիպման, դարձել 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Փորձառու հարձակվողը եղել է Հայաստանի Մ19 և Մ21 հավաքականների անդամ։ Քոչարյանը Հայաստանի չեմպիոն է և կրկնակի գավաթակիր։