Սպորտ

«Լիվերպուլը» պատրաստվում է «ամառային հեղափոխությանը»

Անգլիական «Լիվերպուլը» պատրաստվում է «ամառային հեղափոխությանը». ակումբը նախատեսում է առնվազն երեք-չորս խոշոր տրանսֆեր իրականացնել։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ռոմանոն հիշեցրել է թիմի խաղացողների պայմանագրերի ներկա վիճակի մասին։ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կարող է ամռանը հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, Արթուր Մելոյի հետ վարձակալության պայմանագիրը չի երկարաձգվի: Նաբի Կեյտայի հետ նույնպես բանակցություններ չեն ընթանում, իսկ Ջեյմս Միլների ապագան կորոշվի այս մրցաշրջանի վերջին ամիսներին։

Ջուդ Բելինգհեմը շարունակում է մնալ «Լիվերպուլի» գլխավոր թիրախը, բայց նաև դիտարկվում են այլ տարբերակներ, այդ թվում՝ Մատեուշ Նունյեշը՝ «Վուլվերհեմփթոնից», և Մեյսոն Մաունթը՝ Լոնդոնի «Չելսիից»:

Բացի այդ, ավելի վաղ լրատվամիջոցները հայտարարել էին, որ մերսիսայդցիների հետաքրքրությունների շրջանակում է նաև նոր կենտրոնական պաշտպանի որոնումը, քանի որ Ժոել Մատիպը կարող է հեռանալ: