Սպորտ

FIFA The Best. Լիոնել Մեսսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Փարիզում ընթացող FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությանը որոշվեցին 2022 թվականի լավագույնները։ 

Լավագույն դարպասապահի կոչումը շնորհվեց Էմիլիանո Մարտինեսին («Աստոն Վիլլա», Արգենտինա), կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահը Մերի Էրփսն էր («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)։ 

Լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող դարձավ Արգենտինայի հավաքականը գլխավորող Լիոնել Սկալոնին, կանանց ֆուտբոլում լավագույնի կոչմանն արժանացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը։ 

2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Լեո Մեսսին (ՊՍԺ, Արգենտինա), լավագույն ֆուտբոլիստուհի՝ Ալեքսիա Պուտելիասը («Բարսելոնա», Իսպանիա)

Տարվա լավագույն գոլի համար Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին  («Վարտա», Լեհաստան)

FAIR PLAY-ի մրցանակը բաժին հասավ Լուկա Լոչոշվիլիին, արգենտինացի երկրպագուները ճանաչվեցին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն երկրպագուներ։

Ներկայացվեց նաև տարվա խորհրդանշական հավաքականը, որի կազմում ընդգրկվեցին․ դարպասապահ՝ Տիբո Կուրտուա, պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դեյկ, Ժոաու Կանսելու, Աշրաֆ Հաքիմի, կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Կևին դե Բրյույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ։