Սպորտ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց (տեսանյութ)

Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում գերազանց մրցելույթ ունեցավ հենացատկի եզրափակիչում և ոսկե մեդալ նվաճեց:

Ամփոփելով Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող առանձին գործիքների Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ունեցանք. 
Արթուր Դավթյան (հենացատկ) - ոսկե մեդալ:
 Գագիկ Խաչիկյան (նժույգ թափեր) - արծաթե մեդալ:
 Արթուր Ավետիսյան (օղակներ) - բրոնզե մեդալ: