«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում պարտվեց «Ալմերիա»-ին։
«Հուեգոս Մեդիթերանեոս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Միակ գոլը 24-րդ րոպեին խփեց Էլ Բիլալ Տուրեն։
«Ալմերիան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ 15-րդ հորիզոնական։
«Բարսելոնան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: