Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Рус Eng

Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը կպայքարեն ոսկե մեդալի համար

Սպորտ

26 Փետրվարի, 0:25

Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը դուրս են եկել բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Կիսաեզրափակչում 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել իռլանդացի Կեյլին Կասիդուի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 5։0 հաշվով հաղթել է Բրազիլիայի ներկայացուցիչ Աբներ Ջունիորին։

Եզրափակչում Չալոյանի մրցակիցը Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Բակհոդիր Ջալալովն է։ 80 կգ քաշային Հակոբյանն էլ ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսի հետ։

Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալով։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում