Հիանալի աշխատանք, տղաներ. Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ
Սպորտ
26 Փետրվարի, 9:59
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում Դամաքի նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Սա յուրահատուկ երեկո է: Հիանալի աշխատանք, տղաներ»,- գրել է Ռոնալդուն իր սոցցանցում։
Ռոնալդուի հեթ-տրիկը 3:0 հաշվով հաղթանակ պարգեւեց «Ալ-Նասրին» Դամաքի նկատմամբ: 38-ամյա պորտուգալացին Սաուդյան Արաբիայի առաջնության հինգ խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։
Հետևեք մեզ Telegram-ում