Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով

Սպորտ

25 Փետրվարի, 0:58

Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից Հայաստանը կվերադառնա 4 մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Քառորդ եզրափակչում հաղթանակ են տոնել ու կիսաեզրափակիչ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տոնել Չինաստանի ներկայացուցչի նկատմամբ։

Կիսաեզրափակչում են նաև Գուրգեն Մադոյանն ու Դավիթ Չալոյանը։ Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը