«Ինտերը» վերջին րոպեներին կոտրում է «Պորտուի» դիմադրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
23 Փետրվարի, 9:52
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում էր պորտուգալական «Պորտուի» դեմ։ 86-րդ րոպեին «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Ռոմելու Լուկակուի գոլը։ Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» նվազագույն հաշվով հաղթանակով։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 72-րդ րոպեին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։