Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լայպցիգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Գերմանիայում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
27-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի հարձակվող Ռիյադ Մահրեզը։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 70-րդ րոպեին պաշտպան Յոշկո Գվարդիոլի գոլի շնորհիվ։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 14-ին։