6 հայ ըմբիշ կմասնակցի գիպտոսի միջազգային մրցաշարին
Սպորտ
23 Փետրվարի, 8:02
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ը կանցկացվի Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Մրցաշարին աշխարհի 48 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն:
Հետևեք մեզ Telegram-ում